Aravot.am-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կասի մամուլում տեղ գտած այն քննադատությունների մասին, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցերը սահմանապահ դիրքեր ցանկալի չեն, եւ կարող են լրացուցիչ լարվածության առիթ դառնալ:
«Ես չգիտեմ, թե ով է այդպիսի եզրակացություն արել: Ասացիք՝ ինձ էլ շատ հետաքրքրեց: Մենք կարողանում ենք անվտանգության բոլոր միջոցառումներն ապահովել եւ ավելորդ լարվածություն չենք նկատել: Առաջին տիկնոջ այցելությունները դիրքեր շատ ոգեւորիչ են զինծառայողների համար: Ես չեմ կարող դրան այլ գնահատական տալ, քան դրական, որովհետեւ իսկապես ոգեւորիչ է, որ զինված ուժերը, հայ զինվորը ուշադրության կենտրոնում են եւ որեւէ մեկն իրեն մոռացված ու լքված չի զգում», – պատասխանեց պաշտպանության փոխնախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ