Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց՝ պատասխանող կողմի միջնորդությամբ: Ստեփան Գրիգորյանի շահերը ներկայացնող Հայկուհի Հարությունյանը վերջերս ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Նոր պաշտպան ներգրավվելու համար, դատարանը պատասխանողին չորս ամիս ժամանակ տվեց:
Հիշեցնենք, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում եւ հրապարակային հերքում:
Յուրի Խաչատուրովը պնդում է, որ 2018 թվականի մայիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության տված հարցազրույցում հնչեցրած իր գնահատականներով, քաղաքագետը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը:
Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները վերաբերվում են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին եւ այդ ընթացքում Յուրի Խաչատուրովի գործողություններին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ