ԱԺ-ն այսօր քննարկում է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի ներկայացրած՝ «Օդի տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով քաղաքացիներից այլեւս օդի տուրք չի գանձվի: Ռեւազյանը հայտարարեց, որ այս պահին 10.000 դրամ օդի տուրք է գանձվում՝ որոշակի բացառություններով: Իսկ ահա նոր ուղղություններից (վերջին 12 ամսում չսպասարկված) օգտվել պատրաստվող ուղեւորները օդի տուրքի գումար չեն վճարի:
«Սա առաջին քայլն է: Վերջնանպատակն այն է, որ մենք ուզում ենք բոլոր ուղեւորների համար օդի տուրքը հանենք: Ուղղակի մեզ ժամանակ է պետք, որպեսզի ապացուցենք, որ օդի տուրքը հանելով՝ իսկապես նպաստելու ենք մեր ավիացիայի զարգացմանը»,-նշեց Տաթեւիկ Ռեւազյանը:
Նրա փոխանցմամբ՝ հայաստանյան նոր ավիափոխադրողի առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 12-ին՝ հիշյալ արտոնությամբ, եթե օրինագիծն ընդունվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ