Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկչական անցյալով հայտնի այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել». Արման Բաբաջանյանը հրավիրում է ԱԱԾ-ի ուշադրությունը

Դեկտեմբեր 06,2019 15:58

«Հայտնի դարձավ, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել՝ պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ: Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության, իշխանության առանձին կառույցների դեմ»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա նշեց. «Ես կարծում եմ՝ ԱԺ-ն պիտի անմասն չմնա այսպիսի երևույթներից: Մենք պիտի մեր գնահատականը տանք, որովհետև վերջնահաշվում կարծես թե թիրախն ԱԺ արտահերթ ընտրություններն են: Բոլոր խմբակցությունները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն»:

Նաիրի Հունանյանի հետ վերջերս հանդիպած Արման Բաբաջանյանի խոսքով. «Պիտի չմոռանանք, թե «Դրո» կառույցն ինչի մասին էր, թե 31-ի գործն ինչի մասին էր, եւ թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ: Կարծում եմ՝ բոլորս պիտի մեր զորակցությունը հայտնենք «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության այն խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք եւ հանձնարարություն՝ պետության դեմ պարտիզանական մարտեր մղելու: Այս կուսակցությունը մեդիայի ռեսուրսներն օգտագործում է՝ աննկարագրելի թույնը թափելու համար պետության եւ այս նոր փոփոխությունների դեմ: Թող խելքները գլուխները հավաքեն, և ԱԱԾ-ն թող իր ուշադրության տակ առնի այս երևույթը: Մենք չենք կարող կրավորական կերպով հանդուրժել նման երևույթները»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ որոշմամբ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը հեռացվել էին կուսակցության շահերից:

Միության որոշ անդամների տարածած նամակում, այդ թվում ասված է. «Հոկտեմբերի 31-ին ԳՄ-ն հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը: Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաև ընկեր Հրանտը, ով, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին։ Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այն թվում երիտասարդների, հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031