ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունների եւ առաջիկա զինակոչի մասին:
Մինչեւ բուն թեմային անցնելը, փոխնախարարն անդրադարձավ վերջին շաբաթում Հայաստանի եւ Արցախի սահմաններում տիրող իրավիճակին:
«Օրենսդրական մի քանի նախաձեռնություն է շրջանառության մեջ դրված, եւ հենց այսօր էլ ԱԺ-ում որոշակի քննարկումներ կան: Նախ` հաստատվեց պետական բյուջեն, որով պաշտպանության ոլորտին հատկացված համապատասխան միջոցները մեծացան:
Նախօրոք ցանկանում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է` վերջին մեկ շաբաթվա ընթացքում կրակոցների քանակը սահմանների մեջ է: Այսինքն, ոչ նվազել է, ոչ՝ ավելացել: Եթե չհաշվենք վերջին շաբաթվա Արցախի Հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածի առաջնագծում մեր զինծառայողի վիրավորումը, որին, հավաստիացնում եմ, Արցախի զինված ուժերը շատ խիստ պատասխանել են, արտառոց որեւէ այլ դեպք չի գրանցվել», – ասաց Գաբրիել Բալայանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ