Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Վիրավորվում էի, երբ օլիգարխը մշակույթի գործիչներին ստիպում էր մասնակցել իր քյաբաբանոցի բացմանը»

Դեկտեմբեր 06,2019 15:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխություն է տեղի ունեցել նաեւ մշակույթի ոլորտում, եւ 700 միլիոն դրամով աճել է մի շարք մշակութային կառույցների ֆինանսավորումը: Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

«Այդ մշակութային կոլեկտիվները հարյուր տոկոսով ֆինանսավորվում են պետբյուջեից: Դա նշանակում է, որ նրանք ոչ միայն ձեռք պարզածի կարգավիճակը կարող են հաղթահարել: Անկեղծ ասած՝ տարիներ շարունակ ինձ վիրավորված եմ զգացել եւ որպես անձնական վիրավորանք եմ ընկալել, երբ որեւէ օլիգարխ բացել է օբյեկտ, որեւէ մշակութային կոլեկտիվի հովանավորչական գումար տվել եւ, կներեք, քյաբաբանոցի բացմանը ստիպել մասնակցել, հարցազրույց տալ այն մասին, թե ի՜նչ քյաբաբանոց է բացել այդ բարերարը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բյուջեն այնքանով է հեղափոխական, որ մշակութային գործիչներին ազատել է այդ վիրավորանքից. «Իհարկե, սա միջանկյալ լուծում է: Համաշխարհային փորձը պետք է նայենք, որպեսզի մշակույթի այլընտրանքային ֆինանսավորման արժանապատիվ ձեւեր գտնենք»: Հավելենք, որ խորհրդարանն այսօր ընդունել է 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծը

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031