«Բոլորին կոչ եմ անում՝ ապրանք առաքողներին եւ ընդունողներին, չաշխատել առանց հաշիվ-ապրանքագրերի, որովհետեւ պետությունից հարկ թաքցնողն ու դրան ուղղված գործողություն անողը գողանում են զինվորից՝ այն զինվորից, որն այսօր սահմանին վտանգում է իր կյանքը»,-2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին կրկին կոչ անելով առեւտուր անելիս պահանջել ՀԴՄ կտրոն:
«Մի գողացեք մեր զինվորներից: Ես ինձ իրավունք եմ վերապահում սա ասելու, որովհետեւ բոլորը գիտեն՝ ես, մենք, չենք գողանում պետբյուջեից: Ոչ մի լումա: Եւ ասում եմ՝ կկտրենք այն ձեռքերը, որոնք մեր երկրից կփորձեն որեւէ բան վերցնել՝ զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ խորհրդարանն այսօր ընդունել է 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև