Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանագետ. «Մինչեւ Արցախից խոսելը` Ադրբեջանը թող լայն ինքնավարություն տրամադրի թալիշներին, ավարներին եւ լեզգիներին »

Դեկտեմբեր 06,2019 14:55

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանն ու Էլմար Մամեդյարովի հայտարարությանն, ասաց. «Գրավյալ տարածքներ չկան, մենք ազատագրել ենք մեր հայրենիքի մի հատվածը, եւ անձամբ իմ կարծիքով, զիջելու որեւէ տարածք չունենք Ադրբեջանի Հանրապետությանը: Կարծում եմ պետք է ստեղծել այնպիսի բնական սահմաններ, որտեղ հայերը եւ թալիշները կվերականգնեն սահմանակից ժողովուրդների կարգավիճակը, այն կարգավիճակը, որը ունեցել ենք հազարամյակներ շարունակ: Հետեւաբար գրավյալ տարածքների վերաբերյալ խոսք լինել չի կարող, ուղղակի նման եզրաբանությունն անընդունելի է մեզ համար: Ես խոսում եմ որպես գիտական, համալսարանական գործիչ, հասարակական տիրույթում որոշակի ակտիվություն դրսեւորող անձ»:

Ոսկանյանի խոսքերով, Ադրբեջանը պետք է հրաժարվի առավելապաշտական ձգտումներից. «Այդ պետությունը որոշակիորեն հղփացել է նավթից ստացված եկամուտներից, մինչդեռ այսօրվա աշխարհում հաղթանակները կերտվում են ոչ միայն նավթային եկամուտներով, այլ առաջին հերթին իմաստնությամբ, գիտելիքով եւ խելքով: Այսօրվա պատերազմներն այլեւս հիբրիդային են, եւ հակահայկական ցանկացած դիրքորոշումից առաջ Ադրբեջանական հանրապետությունը պետք է պատրաստ լինի  հակադարձելու ինտելեկտուալ հարձակման: Իսկ այդ հարձակումը կարող է լինել չափազանց անսպասելի եւ չափազանց կայծակնային կարող է լինել Ադրբեջանական հանրապետության բռնատիրական վարչակարգի համար»:

Իրանագետը փաստում է, որ Հայաստանը, հատկապես Հայաստանի գիտական ու ակադեմիական շրջանակները ստեղծել են այն մթնոլորտը, որի շնորհիվ կապեր ունեն թե Ադրբեջանում տեղաբնիկ ժողովուրդներին ներկայացնող քաղաքական ակտիվ ներկայացուցիչների հետ, թե այդ ժողովուրդների Սփյուռքի հետ եւ  թե Ադրբեջանի շիայական ընդդիմության հետ: «Ադրբեջանի շիաները Հայաստանին վերաբերվում են բարեկամական տրամադրություններով, թեեւ այդ մասին չեն կարող բարձրաձայնել Ադրբեջանի ներսում: Ադրբեջանն ունի խնդիրներ: Հետեւաբար մինչեւ Արցախի մասին խոսելը ադրբեջանցիները պետք է լայն ինքնավարություն տրամադրել թալիշներին, ավարներին եւ լեզգիներին: Նրանք այդ ինքնավարությունն ուզում են, եւ մենք կտեսնենք, թե ինչպիսի փորձ է այդ լայն ինքնավարությունն ի ցույց դնում նաեւ մեզ համար:

Արցախն այլեւս հայկական աշխարհի անքակտելի մասն է, եւ յուրաքանչյուր մտայնություն Ադրբեջանի ներսում, որը ենթադրում է Արցախի «վերադարձ» Ադրբեջանական հանրապետության կազմ, բերում է նրան, որ հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չեն ունենում այլընտրանք, եւ այդ այսպես կոչված «խաղաղության կոչերը» գնալ փոխզիջումների, ուղղակի դառնում են անիմաստ: Ակնհայտ է, որ  Բաքուն պատրաստ չէ որեւէ փոխզիջման, եւ կա մի սխալ մտայնություն Ադրբեջանում` այնտեղ վճիռ կայացնողներին թվում է, թե Հայաստանում ներքաղաքական տարաձայնություններն այն աստիճանի են, որ իրենք Հայաստանի հետ կարող են խոսել ուժի լեզվով: Հայ ժողովուրդն ունի մի կարեւոր յուրահատկություն` այո մենք ունենք ներքաղաքական տարաձայնություններ, չափազանց դաժան պայքար, բայց այդ պայքարը մի կողմ կդրվի Ադրբեջանական հանրապետության կողմից որեւէ վտանգի զգացման դեպքում, դրա համար Բաքուն պետք է երկար մտածի կոշտ հայտարարություններ կամ գործողություններ անելուց առաջ:

Ի դեպ, Ադրբեջանը երբեք էլ Արցախի նկատմամբ գերակայություն չի ունեցել, եւ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանական հանրապետության կազմում:  Արցախը անկախացել է Խորհրդային Միությունից եւ ոչ թե Ադրբեջանական հանրապետությունից»,-ընդգծեց Վարդան Ոսկանյանը

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031