«Քանիցս խոսվեց պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների եւ միջոցառումների մասին: Իհարկե, սա այն թեման է, որի մասին շատ բաց խոսել չենք կարող, բայց ասեմ, որ 2018թ.-ից ի վեր՝ ներառյալ 2020թ.-ի բյուջեն, 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն»,-2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ մեկ նախադասություն ասել դժվարությամբ: Կարող եք հավաստիանալ, որ 2018թ.-ի մայիսից ի վեր ՀՀ-ն տեսանելի ժամանակահատվածի համեմատ ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, եւ ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ:
Այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր են ձեռնարկվել»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ խորհրդարանն այսօր ընդունել է 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ