Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը ԲՀԿ-ի ավագանուն. «Ձեր նվիրած փողկապը կվերանվիրեմ շեյխերին ու շեյխուհիներին»

Դեկտեմբեր 06,2019 14:38

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին ինչ-որ բան կար: «Ոնց որ երկու փողկապ ունեք, հա՞, ձեզ մոտ»,-հարցրեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Չէ, մեկը նվիրում եմ ձեզ, դե, դեմոկրատ երկիր ենք, դրա համար»,-պատասխանեց Ներսիսյանն ու փողկապը դրեց քաղաքապետի սեղանին:

«Ինչի՞ համար եք նվիրում, կարելի՞ է իմանալ»,-հարցրեց Մարությանը: Ներսիսյանն ի պատասխան ասաց.«Որ դուք էլ մեզ նման փողկապ կապեք»:

Մարությանն անմիջապես արձագանքեց. «Եթե թույլ տաք, ես սա վերանվիրեմ շեյխերին եւ շեյխուհիներին»: Մարությանի պատասխանը դահլիճում բուռն ծիծաղ առաջացրեց:

«Չի կարելի նվերը նվեր տալ, պարոն քաղաքապետ: Ես ուղղակիորեն իրականում սրտանց նվիրեցի ձեզ, իսկ դուք տարաք հարցը նորից ուրիշ տեղ: Ես չեմ հասկանում, թե ինչ եք անում: Այս սրացումները չգիտեմ՝ ինչ է»,-ասաց Արմեն Ներսիսյանը:

Ապա Ներսիսյանն անցավ իր ելույթին, ասաց՝ 144 մանկապարտեզից 202 ծնող է իրեն դիմել. «Բավականին, մեկ տարի է ինձ խնդրում են, որ իրենց մանկապարտեզը բլվում է երեխաների վրա: Մանկապարտեզների գումարը տրամադրել են ուրիշ գործընթացների համար եւ ոչ մի մանկապարտեզ հիմնովին չի վերանորոգվել: Այս շքեղություններն այդքան կարեւո՞ր էին: Հասկանում եմ, դուք լավ կյանքով եք ապրում: Բայց այս շքեղությունները պետք չէ երեւանցիներին: Մանկապարտեզները վերանորոգեիք»: Ներսիսյանը շքեղություն ասելով նկատի ուներ, ինչպես ինքն ասաց՝ 700 հազար դոլար է տոնակատարությունների համար հատկացվող գումարը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031