2019թ.-ին ՀՀ-ում 330 կմ ծավալով ասֆալտապատում է իրականացվել: Այս մասին այսօր 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ ցուցանիշն աննախադեպ է համարում: «Բա սա տնտեսական ազդեցություն չի ունենո՞ւմ…գնացեք, շինարարական ոլորտի մարդիկ թող ասեն. այսօր ոլորտի բոլոր կազմակերպությունները ծանրաբեռնված են: Երբ ակնարկում ես, որ կարող է նոր պատվեր լինի, նոր տենդեր լինի, եկեք-մասնակցեք, գույները գցում են, ճնշումները բարձրանում է…որովհետեւ այնքան գործ ունեն, որ չգիտեն, թե արդեն իսկ վերցրած գործերի տակից ինչպես դուրս գան»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ խորհրդարանն այսօր ընդունել է 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ