«Ամենակարեւոր արձանագրումն այն է, որ իրականում մեր գործերը լավ են, եւ սա ամենակարեւոր նորությունն է, եւ մեր գործերն ավելի են լավանում: Մի ցուցանիշ ասեմ, որ խորհրդանշական, եւ գուցե՝ պատմական նշանակություն ունի: 2019թ.-ին ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր հարեւան-բարեկամ Վրաստանից»,-«Բյուջե 2020» նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, վրաց ժողովրդին լավագույնն ենք մաղթում եւ հույս ունենք, որ տնտեսական գործակցության խորացմամբ կօգնենք միմյանց, բայց կարեւոր է արձանագրել, որ այս տարվա արդյունքներով առաջ ենք Վրաստանից: Միաժամանակ՝ առավել կարեւոր է, որ 2020թ.-ին մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում ՀՀ-ն միշտ եղել է, համենայն դեպս՝ վերջին տասնամյակներում, վերջինը: Իսկ հաջորդ տարի լինելու է առաջինը: Սա է տնտեսական հեղափոխության դրոշը, որը տանում է ՀՀ հպարտ եւ աշխատասեր քաղաքացին»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ խորհրդարանն այսօր ընդունել է 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ