Քանի որ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվողը եղել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, հենց նա էլ դարձել է մերձհանրապետական քարոզիչների հիմնական թիրախը։ Զավեշտն այն է, որ քարոզիչները նրան մեղադրում են դավաճանության մեջ, բայց սուտ վկայություն տալու մեղադրանք չեն հնչեցնում։
Ավելին՝ բանն այնտեղ է հասել, որ շատերն են Սերգո Կարապետյանին հիշեցնում, թե ինչ լավություններ է արել իրեն Սերժ Սարգսյանը՝ օրինակ, գյուղատնտեսական վարկեր ստանալու հարցում՝ առանց հասկանալու, որ դրանով իսկ նոր մեղադրանքներ են ներկայացնում Սերժ Սարգսյանին. որեւէ գործարարի անձամբ «լավություն անելը» նախագահի գործառույթների մեջ չի մտնում։
Հիմա՝ «քաղաքական հետապնդման» մասին։ Ընդամենը երկու հարց։ Առաջին, ենթադրենք՝ ոչ թե Սերժ Սարգսյանի հնարավոր մասնակցությամբ է պետությանը հասցվել ավելի քան մեկ միլիոն դոլարի վնաս, այլ որեւէ այլ մարդու։ Պե՞տք էր արդյոք քրեական գործ հարուցել եւ մեղադրանք առաջադրել այդ մարդուն։ Երկրորդ, եթե այդ հափշտակությունը կազմակերպել է ոչ թե «որեւէ այլ մարդ», այլ Սերժ Սարզսյանը, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ պետք է նրա համար բացառություն անել եւ մեղադրանք չառաջադրել։ Հենց որ հանրությունն ինքն իր համար պատասխանի այս հարցերին՝ պարզ կդառնա, թե որքանով են տեղին «քաղաքական հետապնդման» մասին խոսակցությունները։
Բայց նախկինների քարոզչամեքենան ոչ միայն այս ամենը գնահատում է որպես քաղաքական հետապնդում, այլեւ պատճառներն է մատնանշում՝ իբր սա արվում է, որ հանրության ուշադրությունը շեղի արցախյան խնդրից եւ ադրբեջանական կողմի «վերջնագրի» ֆոնին հանձնի Ղարաբաղը։ Այսինքն՝ պարզունակ մտածելակերպով այս «քարոզիչների» կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ ու որեւէ մայրաքաղաքում թաքուն պայմանագիր ստորագրել «Ղարաբաղը հանձնելու» մասին, եւ մեր ժողովուրդը դա չի նկատի, որովհետեւ զբաղված կլինի Սերժ Սարգսյանի դատով։ Որեւէ մեկը երբեւէ ավելի տխմար վարկած լսե՞լ է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում