«ՌուսՀիդրոն» պայմանավորվածություն է ձեռք բերել Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ը Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին վաճառելու վերաբերյալ, գործարքի արժեքը կազմել է ավելի քան 172 մլն ռուբլի: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով «ՌուսՀիդրո»-ի մամուլի ծառայությունը:
Վաճառքի մասին պայմանագիրը ստորագրել են «Հիդրոինվեստը» (պատկանում է «ՌուսՀիդրո»-ին») և «Հրազդանի էներգետիկ ընկերություն» ԲԲԸ-ն (մտնում է «Տաշիր» խմբի մեջ): Գործարքի շրջանակում «ՀիդրոԻնվեստը» Հրազդան ՋԷԿ-ին կվաճառի «Միջազգային էներգետիկ ընկերության» բաժնետոմսերի փաթեթը:
Հաղորդվում է, որ գնորդը ամբողջությամբ կմարի «Միջազգային էներգետիկ ընկերության» պարտքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի առաջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ