Լրահոս
Օրվա լրահոսը

Իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ա­պա­ցու­ցել, որ ՍԴ-ն մատն­ված է ան­գոր­ծու­թյան կամ զբաղ­վում է քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյամբ. «Իրատես»

Դեկտեմբեր 06,2019 08:30

Իշ­խա­նու­թյու­նը պատ­րաստ­վում է ևս մի քա­նի­սին չաշ­խա­տե­լու դի­մաց վճա­րել: Օ­րեն­քով: Այ­սինքն՝ բա­ցա­հայտ ըն­դու­նում է սե­փա­կան ան­զո­րու­թյու­նը և ու­զում է օ­րի­նա­կա­նաց­նել ա­նօ­րի­նա­կա­նու­թյու­նը՝ այն պա­րա­գա­յում, երբ օր­վա լրա­հո­սում պար­տա­դիր հա­ղոր­դում­ներ կան՝ այ­սինչ մար­զի, այ­նինչ դպ­րո­ցի տնօ­րե­նը, գյու­ղա­պե­տը, հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժիշ­կը աշ­խա­տան­քի է ըն­դու­նել այ­սինչ-այ­սին­չին, որ չի աշ­խա­տել ու վճար­վել է: Հա­րուց­վել է քրեա­կան գործ: Իսկ հի­մա այդ «քրեա­կան գոր­ծը» պատ­րաստ են դարձ­նել օ­րենք: Ին­չո՞ւ:

1. Իշ­խա­նու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ կամ չցան­կա­ցավ սոց­հար­ցում անց­կաց­նել՝ պար­զե­լու հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը ՍԴ-ի նկատ­մամբ և շա­րու­նա­կում է ապ­րիո­րի պն­դել հա­սա­րա­կա­կան ան­վս­տա­հու­թյու­նը ՍԴ-ի նկատ­մամբ: Ե­թե կա ան­վս­տա­հու­թյուն, ոչ թե ՍԴ-ի, այլ դա­տա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ է, բայց իշ­խա­նու­թյու­նը կենտ­րո­նա­ցել է ՍԴ-ի վրա՝ այն­տեղ տես­նե­լով իր նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման կոնկ­րետ խո­չըն­դո­տի: Սա փաս­տա­ցի ՍԴ-ի կեղծ հե­րո­սա­ցում է:

2. Իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ա­պա­ցու­ցել, որ ՍԴ-ն մատն­ված է ան­գոր­ծու­թյան կամ զբաղ­վում է քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյամբ: Իշ­խա­նու­թյու­նը իր օ­րա­կար­գում ու­նի բա­զում օ­րի­նագ­ծեր ու հա­մա­ձայ­նագ­րեր, ո­րոնց` Սահ­մա­նադ­րու­թյա­նը չհա­կա­սե­լու վե­րա­բե­րյալ ՍԴ-ն պետք է տա եզ­րա­կա­ցու­թյուն, մինչ­դեռ այդ օ­րի­նագ­ծերն ու հա­մա­ձայ­նագ­րե­րը հա­կա­սահ­մա­նադ­րա­կան են:

3. Փաս­տա­ցի՝ հի­մա, ինչ զար­գա­ցում­ներ էլ ու­նե­նա ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, Հա­յաս­տա­նը չի ու­նե­նա­լու ան­կախ ՍԴ, ու­նե­նա­լու է գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը են­թա­կա նոր կազ­մով գոր­ծող ՍԴ: Իսկ դա բնավ չի նշա­նա­կում հա­սա­րա­կու­թյան վս­տա­հու­թյան վե­րա­կանգ­նում և հան­գեց­նե­լու է ան­վս­տա­հու­թյան խո­րաց­ման: ՍԴ ներ­կա կազ­մին կա­մա­վոր-պար­տա­դիր կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լու նա­խագ­ծի պատ­ճա­ռը ՔՊ-ա­կան­նե­րով ՍԴ-ն հա­մալ­րե­լու ցան­կու­թյունն է: 2018-ին մար­դիկ փո­ղոց դուրս չէին ե­կել, որ 2019-ից հե­տո ի­րենց գր­պա­նի հաշ­վին իշ­խա­նու­թյուն­նե­րի չըն­դու­նած դա­տա­վոր­նե­րին թո­շա­կի ու­ղար­կեն ու ա­պա­հո­վեն բա­րե­կե­ցիկ կյան­քը: Ոչ վար­չա­պե­տը, ոչ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը, ոչ ՔՊ պատ­գա­մա­վոր­նե­րը չեն կա­րող ա­սել, որ կա­տա­րում են ժո­ղովր­դի կամ­քը, նրանք լու­ծում են քա­ղա­քա­կան խն­դիր­ներ:

4. Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյանն ա­սում է, որ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը հոր­դո­րում է վաղ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լու գոր­ծի­քա­կազ­մը կի­րա­ռել հնա­րա­վո­րինս նեղ շր­ջա­նա­կի, ոչ թե ամ­բողջ դա­տա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ և ժո­ղովր­դի գր­պա­նի հաշ­վին ՍԴ դա­տա­վոր­նե­րի վաղ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լով ոչ ոք ոչ ո­քի լա­վու­թյուն չի ա­նում, ուղ­ղա­կի պատ­վով հե­ռա­նա­լու գոր­ծըն­թաց է: Ոչ, դա ան­պա­տիվ հե­ռա­նա­լու գոր­ծըն­թաց է: Պատ­վի մա­սին ա­ղա­վաղ­ված պատ­կե­րա­ցում­ներ ու­նե­ցո­ղը կա­րող է ան­պատ­վու­թյու­նը հա­մա­րել պա­տիվ:

5. Իշ­խա­նու­թյու­նը ա­ռայ­սօր հո­դա­բաշխ պա­տաս­խան չի տվել հար­ցին՝ կոնկ­րետ ին­չի՞ հա­մար պի­տի հրա­ժա­րա­կան տան ՍԴ ան­դամ­նե­րը: Մինչև հի­մա չի պա­տաս­խան­վել՝ հար­ցը ի­րա­վա­կա՞ն, թե՞ քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում է, թե­պետ բո­լո­րին ակն­հայտ է, որ քա­ղա­քա­կան է: Կա՞, թե՞ չկա ճգ­նա­ժամ ՍԴ-ում: ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի դեմ կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ձա­խո­ղու­մից հե­տո պայ­քա­րի ճա­կատն ընդ­լայն­վեց ու վե­րած­վեց ՍԴ-ի ամ­բողջ կազ­մի դեմ պայ­քա­րի, բա­ցա­ռու­թյամբ Վա­հե Գրի­գո­րյա­նի, որ հայ­տա­րա­րում է՝ ՍԴ չկա, դրա հա­մար էլ չի աշ­խա­տում, չե­ղած տե­ղից վար­ձատր­վե­լը չպատ­ճա­ռա­բա­նե­լով:

6. Փաս­տա­ցի՝ վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի անց­նե­լու ա­ռա­ջար­կը ոչ ինս­տի­տու­ցիո­նալ փո­փո­խու­թյուն է, ոչ բա­րե­փո­խում, ի­րա­դար­ձա­յին ու կար­ճա­ժամ­կետ լու­ծում է: Ե­թե ՍԴ ան­դամ­նե­րը հա­մա­ձայ­նեն ու հե­ռա­նան, նրանք ե­րաշ­խիք չու­նեն, որ կարճ ժա­մա­նա­կից, ան­գամ հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րին չս­պա­սե­լով, իշ­խա­նու­թյու­նը կգտ­նի ևս մեկ ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում, ա­սենք, հան­րա­յին դժ­գո­հու­թյու­նը, և կփո­խի ո­րո­շու­մը՝ վեր­ջա­կե­տե­լով ձրիա­կե­րու­թյու­նը: Ե­թե մար­դը վատ է աշ­խա­տում, նրան աշ­խա­տան­քից հե­ռաց­նում են:

7. ՍԴ-ի հար­ցը չի կա­րող ու չպի­տի ու­նե­նա ի­րա­դար­ձա­յին կամ ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում: ԱԺ ԲՀԿ+ԼՀԿ խմ­բակ­ցու­թյուն­նե­րը ար­դեն հայ­տա­րա­րել են, որ դեմ են քվեար­կե­լու օ­րի­նագ­ծին, ցան­կու­թյան դեպ­քում ՔՊ-ն ա­ռանց նրանց էլ կանց­կաց­նի, բայց դա էլ հար­ցի լու­ծում չէ, բո­լոր դեպ­քե­րում վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի գնա­լը կա­մա­վոր է: ՍԴ դա­տա­վոր­նե­րի վրա հի­մա գոր­ծադր­վում է ա­նըն­դու­նե­լի ճն­շում՝ քա­ղա­քա­կան ու բա­րո­յա­կան, և այս պայ­ման­նե­րում նրանք պի­տի ըն­դու­նեն ի­րենց ո­րո­շու­մը, որ վա­ղուց դա­դա­րել է անձ­նա­կան լի­նել:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031