Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպումը որակել է «լուրջ և ծանր»:
«Երեկ մենք անցկացրինք 3.5- ժամանոց բանակցություններ Հայաստանի իմ գործընկերոջ հետ: Ես կարող եմ ասել, որ դրանք լուրջ և ծանր բանակցություններ էին: Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր»,- ասել է Մամեդյարովը Բրատիսլավայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման փուլային քայլեր:
Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման գործում չի փոխվել: «Իհարկե, առաջին քայլը պետք է դառնա հակամարտության հիմնական հետևանքների չեզոքացումը, որն պետք է ապահովվի հայկական զորքերի անհապաղ, լիարժեք և առանց նախապայմանների դուրսբերմամբ, ինչպես որ ստորագրվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերում: Դա լավ հնարավորություն կբացի երկրորդ քայլի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար»,- ասել է Մամեդյարովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ