Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հրաժարվել է գերիների փոխանակությունից. Մամեդյարով

Դեկտեմբեր 06,2019 00:16

Հայաստանը հրաժարվել է գերության մեջ գտնվող անձանց փոխանակությունից «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ցավոք, Միլանի հանդիպումից մեկ տարի հետո եմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության մասին: Շփման գծում այսօր համեմատաբար հանգիստ է, բայց միևնույն է, բանակցություններում առաջընթաց չկա: Չնայած այն բանին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ են հայտարարում, որ ստատուս քվոն անընդունելի է, Հայաստանն անգամ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումից»,- ասել է Մամեդյարովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

Նրա խոսքով՝ վերջին տարում Հայաստանի ղեկավարությունը մշտապես հանդես է եկել սադրիչ հայտարարություններով, որոնք հետևողականորեն ուղղված էին բանակցային գործընթացի տապալմանը:

Մամեդյարովն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: «1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ փաստաթղթերում միանշանակ նշված է, որ հակամարտության կողմերն են Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի և հայ համայնքները շահագրգիռ կողմ են: Դրանով հանդերձ` հայկական կողմը փորձում է հայկական համայնքը ներկայացնել որպես «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ»՝ դրանով մերժելով ադրբեջանական համայնքի առկայությունը»,- ասել է Մամեդյարովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031