Լրահոս
Օրվա լրահոսը

«Խատուտիկը» «Աղբյուրի» հաշվին չի ֆինանսավորվում

Դեկտեմբեր 06,2019 13:30

Երբ 21 տարի առաջ հրապարակ իջան «Խատուտիկ» եւ «Լուսապսակ»  թերթերը, «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը բոլոր պաշտոնական ատյաններում սկսեց հայտարարել, որ  լրավճարը   կտրել են իրենցից` «ավանդական»  «Կանչ», «Աղբյուր», «Ծիծեռնակ» պարբերականներից: Նույնիսկ վերջին տարիներին, երբ գումարաչափերը ավելացան, տարբերությունը հսկայական էր: Երբ ԿԳՄՍ նախարարը հանդիպեց մանկապատանեկան մամուլի գլխավոր խմբագիրների հետ, առաջինը անդրադարձավ այդ թվերին. «Ես չեմ հասկանում, ինչու է «Խատուտիկը» ստանում 2, իսկ  «Կանչը»՛ 17 միլիոն»: Տոնոյանը դարձյալ դժգոհեց, որ իրենց փողը կտրել են,  2018 թվականին դարձել է 9 միլիոն, չի կարողանում 10 աշխատող պահել, ընդամենը 9 աշխատող ունի եւ աթոռն էլ ծակ է: Երբ որոշվեց մրցույթ անցկացնել, նա դարձյալ դժգոհ էր. «Տվեք մեր փողերը, ինչ մրցույթ, մենք պետական ենք եղել»:

Մրցույթում 3 «ավանդականները» պարտվեցին, որովհետեւ մեծ գումարներ էին պահանջել: «Աղբյուրը» պահանջել էր 11 միլիոն կամ մի երկու հարյուր հազար պակաս: Շահեցինք երեքս,  որ ամենաքիչ գումարին էինք համաձայն: «Խատուտիկի» գումարը 6 միլիոն էր տարվա համար: Տպագրվելու էր 6 համար, ուղարկելու էի   Հայաստանի բոլոր մարզերը եւ Արցախ՛  յուրաքանչյուր դպրոցի   գրադարանին մեկ օրինակ անվճար էին հատկացնելու: 5  համարն արդեն տպագրվել է: Այս ամբողջ ընթացքում Տոնոյանը բողոքում է, որ մեծ անարդարություն է եղել, փողը տվել են անհայտ, փողոցից եկած մարդկանց, որ իր պարբերականը 100 տարվա պատմություն ունի, որ ակունքներում Չարենցն ու Զորյանն են եղել, որ 1993 թվականին Գերագույն խորհրդի որոշմամբ է իրենց վճարվել: Հետո պարզվեց, որ այդ որոշումը ուժը կորցրել է: Լրատվամիջոցներից բացի, նա դիմել է Ազգային ժողով, կառավարություն, առանձին նախարարների, պատգամավորների, Աննա Հակոբյանին, Նիկոլ Փաշինյանին…

Ես, իհարկե, ընդունում եմ, որ նախկին «Պիոները» լավ ամսագիր էր, համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ այնտեղ: Հեղինակները Հրանտ Մաթեւոսյանը, Վախթանգ Անանյանը, Պերճ Զեյթունցյանը, Զորայր Խալափյանը, Ռուբեն Հովսեփյանն էին: Ձեւավորում էին Գ. Խանջյանը, Հ. Հակոբյանը, Ս. Ստեփանյանը, Ա,. Գրիգորյանը, Կ. Սմբատյանը, Մ. Պետրոսյանը: Տպաքանակը  120 000 օրինակ էր, բայց դա ի՞նչ կապ ունի ներկա խմբագրի հետ: Ի դեպ, նրա հետ  էլ  եմ  աշխատել:

Հիմա համեմատության կարգով` 21 տարում «Խատուտիկը» չի ունեցել գոնե մի չսպառված օրինակ, երբ անգամ արգելվեց դպրոցում  թերթերը իրացնել: Տպաքանակը չնվազեց: Տգեղ եմ համարում այս պատմության մեջ ներքաշվելը, բայց ստիպված եմ համեմատել:  Տարեկան պետությունիից ստացել եմ  2 միլիոն լրավճար,  մինչդեռ «Աղբյուրը»  ըստ իրենց տպագրած  2017 թ. տարեկան հաշվետվության, պետությունից   ստացել է 10 միլիոն 543 հազար դրամ: Այդքանից հետո   տպագրվել է միացյալ 6 համար: Իրացվել է ողջ տարվա  ընդհանուր 12 հազար տպաքանակի  13,5 տոկոսը: Բայց հաջորդ տարի այն դարձյալ ֆինանսավորվել է: Հիմա իրեն ո՞վ պիտի պատժի պետական փողերը մսխելու համար: Ասում էր, որ ինքը  ամսագրերը   նվիրում է, ուղարկում է Աբխազիա եւ Արցախ: Մարդը  կարող է նվիրել իր գրպանի հաշվին:

Տոնոյանը ինքնագոհ հայտարարում է, որ ինքը տարածք ունի, 9 աշխատող, ես չունեմ: Ես էլ միշտ ընթերցող եմ ունեցել: Ստիպված եղա Հանրային գրադարանում գտնել «Աղբյուրի» նախորդ տարվա համարները: Հետաքրքիր էր տեսնել այն մարդու խմբագրած ամսագիրը, որը սկզբում հայտարարում էր, թե «Խատուտիկի» բոլոր նյութերը համացանցից են վերցված, հետո, երբ չհավատացին, պարզվեց, որ  «նավթալինոտ» գրքերից են վերցված, հետո նաեւ «Հայկականք»  վերամբարձ վերտառությունն են կրում  մեր ժողովրդի պատմությանը վերաբերող  նյութերը, առանց իմանալու, որ այդպիսի վերտառության  տակ են տպագրվել  Հայկ Խաչատրյանի  կողմից  իր  բոլոր   զրույցները, որոնք իմ տպավորությամբ ուսանելի են երեխաների  համար:  Տոնոյանը կարծում է, որ պետք չի աշակերտը իմանա, թե Դրախտի  չորս գետերը սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից: Ճաշակի հարց է, ինքը գտնում է, որ միջին տարիքի դպրոցականին պետք է մատուցել բախտագուշակ: Ուղղակի վերեւում գրել հոգեբանի անկյուն եւ ամեն ինչ տեղը կընկնի:

«Աղբյուր» ամսագիրն ավելի շատ մանկական ստեղծագործությունների ալմանախ է հիշեցնում: Դրանից բացի, արտատպում են դպրոցական թերթը, որ խմբագրման կարիք ունի: Տոնոյանը շատ է սիրում, որ իր ամսագիրը գովեն: Մեկ էլ տեսար ամբողջ երկու էջ ներբող  է տպագրված «Աղբյուրի» հասցեին՝  հայոց լեզվի ուսուցչուհին գրում է ճիշտ Տոնոյանի բառերով, որ  ախր «Աղբյուրի» ակունքներում Չարենցն ու Զորյանն են կանգնած եղել, հետո երեխաներն են գրում «իմ լավ ընկեր», «իմ հարազատ», հետո հաջորդում է  երեխայի բանաստեղծոււթյունը:  Իսկ ներբողների էջի տակ գլխավոր խմբագիրը գանգատվում է, որ դժվար է գովասանք կարդալը: Կարծես տպագրողը ինքը չի: Թող ներվի ասել, ինտելեկտ զարգացնող, հետաքրքրություն շարժող ոչինչ չկա:  Ամսագրի նյութերն ու  երեխաների բանաստեղծություններն ու նկարները  անհամաչափ են բաշխված, բայց դա էլ  հասկանալի է՝  սպառողները տպագրված երեխաներն են, նրանց դպրոցը, եթե այդպես չլինի, տարեկան  1500- 1600 թերթ էլ չի սպառվի:

 Ֆենիքս ՍԱՐԴԱՐՅԱՆ
 «Խատուտիկ» ամսագրի գլխավոր  խմբագիր

«Առավոտ» օրաթերթ
5.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թադևոս Տոնոյան says:

    Այս ամբողջ զավեշտալի <> մեջ ամենազավեշտալին ինքնախոստովանանքն է, թե <> : ԵՄ: Է լավ է, որ բերանից թռցրել է , որ հենց ինքը միայնակ ստացել է: Հիմա համեմատենք. ինքը մեկ հոգով ստացել է 2 միլիոն դրամ, ՙՙԱղբյուրիՙՙ ողջ խմբագրությունը՝ 9 միլիոն դրամ: Համեմատեք: Իսկ այս տարի դարձյալ մենակ ստացել է 6 միլիոն դրամ, իսկ ՙՙԱղբյուրիՙՙ ողջ խմբագրությունը ներկայացրել էր 9 միլիոն դրամի հայտ, ու, բնականաբար, մերժվել, քանի որ չափանիշը այն էր, թե ով ավելի քիչ գումար կպահանջի: Հիմա դատեք ինքներդ. մեկ հոգին ստանում է 6, իսկ 6 հոգին ակնկալում է 9: Մնացածը հնարովի բաներ են. իբր 10 աշխատող ունենք, իբր սեփական տարածք ունենք… Երանի չէ՞ր… Մնացածը ՝ սուտ: Իսկ որ ուղղագրական սխալները վրիպակներ են , չգիտեինք, բայց ինքը երևի լավ գիտի, ու դրա համար էլ այս հոդվածում մի վրիպակ է հիշատակում՝ ՙՙՋիվանքՙՙ… Իսկ որպեսզի ընթերցող ինքը տեսնի, թե ով է ստում, թող այս հղումով կարդա, տեսնի այն էջերը, որ քաղված են ՙՙԽատուտիկիցՙՙ. https://norinfo.am/?p=2003&l=am: Այսքանը:

  2. Թադևոս Տոնոյան says:

    Հա, մոռացա ասել, որ բերված <> օրինակները հիշարժան տիկին ֆենիքսը ամենայն հավանականությամբ քաղել է <> կոչվող թերթից` կարծելով, թե դա կապ ունի <> հետ /կարծեմ 2000-ականներին այդ թերթի <> հեղինակները ինքնագլուխ վերցրել էին <> ամսագրի նախկին <> լոգատիպը և սկսել թերթ տպագրել` մտածելով՝ այդպիսով ընթերցող են ապահովելու: Սա է վկայում սույն <> վերջին տողը` <>: <> երբեք թերթ չի եղել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031