Տալինում այսօր մեկնարկել է արագ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցող շուրջ 500 շախմատիստներից 47-ը գրոսմայստեր է:
Վեց տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրիասյանը վաստակել են 5,0-ական միավոր եւ տեղ են զբաղեցնում 5,5 միավոր վաստակած ութ շախմատիստներին հետապնդող խմբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ