Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանին եւ Բաքվին կոչ են անում բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց ձգձգումների ու պայմանների

Դեկտեմբեր 05,2019 22:20

ԵԱՀԿ Մինսկի խմբի  նախարարների խորհրդի  նիստի շրջանակում ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բամտիստ Լեյմոնը, ԱՄՆ եվրոպական և եվրասիական հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլ Ռիկերը հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդության գործին: Այս մասին ասվում է համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ:

Պատվիրակության ղեկավարները նկատել են, որ շփման գծում և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի խախտման դեպքերը համեմատաբար քիչ են և գոհունակություն են հայտնել,որ կողմերը լիարժեք կերպով օգտագործում են հաղորդակցության միջոցները լարվածությունը թուլացնելու համար: «Մենք ողջունում ենք անցյալ տարի ձեռնարկված կոնկրետ միջոցները լարվածությունը թուլացնելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ,- ասվում է հայտարարության մեջ:- Մենք գնահատում ենք  լրագրողների փոխանակման շուրջ իրականացված և գերիներին ազատ արձակելու շուրջ ջանքերը:

Հայտարարության մեջ նշվում է,որ այդ քայլերը կարևոր դեր են խաղում կառուցողական և էական բանակցություններ վարելու համար մթնոլորտ ձևավորելու համար:

Հայտարարության հեղինակները կոչ են արել կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել իրականացնելու մարդասիրական և անվտանգության միջոցառումների իրականացման շուրջ ձեռք բերված պարտավորությունները և աջակցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը անհետ կորած անձանց վերաբերյալ  տվյալների փոխանակման գործում: Համանախագահ երկրները նաև կարևորում են ԵԱՀԿ համանախագահի անձնական ներկայացուցիչի առաքելության կարևորությունը և առաջարկում քննարկումներ սկսել նրա առաքելությունն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել էին 2016թ.:

Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ վկայակոչելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների՝ 2009-ին Աթենքում նախարարական խորհրդի հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարությունը: Այն պետք է ներառի նաև հավելյալ կետեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից 2009-2012 թթ-ին:

Համանախագահները ևս մեկ անգամ շեշտել են, որ ստատուս քվոն անընդունելի է և որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին՝ բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց ձգձգումների կամ պայմանների:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031