Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի խաբկանք». Առաջին տիկնայք հեռակա խոսել են ԼՂ հիմնահարցի մասին. BBC

Դեկտեմբեր 05,2019 20:25

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կանայք հեռակա քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը՝ ակտիվացած դիվանագիտական նախաձեռնությունների ֆոնին, գրում է BBC-ն:

Հայաստանի և Ադրբեջանի առաջին տիկնանց երկխոսությունը սկսվեց այն բանից հետո, երբ Մեհրիբան Ալիևայի հետ առնչվող Տելեգրամ-ալիքում կոչ տարածվեց. «Մեր միակ երազանքն է լսել ադրբեջանական մուղամ ղարաբաղյան հողում»:

Չորեքշաբթի դրան արձագանքեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ Ալիևային հրավիրելով Ղարաբաղ:

Լարվածության թուլացու՞մ

Ղարաբաղի վերաբերյալ երկու երկրների առաջնորդների կանանց հայտարարություններն առաջին փորձը չէ՝ մերձեցման համար տրամադրությունները շոշափելու, երկու երկրների միջև շփումներն ակտիվացնելու ուղղությամբ:

Բաքվի և Երևանի միջև բանակցություններն ակտիվացման Հայաստանում 2018թ. մայիսին իշխանության փոփոխությունից հետո: Երկու երկրների առաջնորդների հանդիպումը հանգեցրեց հակամարտության գոտում լարվածության թուլացման:

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հաստատվել է կապի խողովակ, իսկ բախումների թիվը շփման գծում նվազել է:

Սեպտեմբերի վերջին 2001թ. հետո առաջին անգամ կողմերը լրագրողական փոխայց իրականացրին. ադրբեջանցի լրագրողներն այցելեցին Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց ընդունելության համար պատասխանատու էին այդ չճանաչված հանրապետության դե ֆակտո իշխանությունները:

Երկար ճանապարհ դեպի փոխզիջում

Այնուամենայնիվ, կողմերից ոչ մեկն ակնհայտ պատրաստակամություն չի հայտնում փոխզիջման վերաբերյալ:

Եվ վերջին շրջանում շփումների ակտիվացումը հազիվ թե հարաբերություններում բեկում առաջացնի, կարծում է ադրբեջանցի վերլուծաբան Լեյլա Ալիևան: Ըստ նրա՝ Ադրբեջանը կրկին դիմել է Ղարաբաղյան հակամարտությանը մի կողմից երկրի էլիտայի ներսում նկատվող գործընթացների, մյուս կողմից Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պատճառով:

Միաժամանակ, նա նկատել է, որ վերջին շրջանում շատերն են խոսում Ադրբեջանի և Ռուսաստանի մերձեցման մասին և որ դրանով հանդերձ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը Ղարաբաղում:

Ալիևայի խոսքով՝ հրավերը առաջին հերթին հաշվարկված է Ղարաբաղի հայերի համար: Ադրբեջանական կողմը հազիվ թե կարողանա այն հասկանալ՝ հաշվի առնելով այսօր տիրող իրավիճակը:

Իր հերթին Հայաստանի ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է .«Կոչ եմ անում Ադրբեջանի փոխնախագահին ընդունել իմ մարտահրավերը և վստահ ասում եմ` ինքը Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել ու լսելու եմ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031