Օրերս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ «Փեթակ» կոչվող իրացման կետի տաղավարներից մեկից գնել է «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերև, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:
Ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի մասնագետները Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասում անցկացրել են պետական վերահսկողության միջոցառումներ և պարզել, որ այն գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով՝ սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, առկա են եղել մակնշման թերություններ, բացակայել է պիտանիության ժամկետը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը չեն ունեցել որակը և անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթեր:
«Ֆուդ Ամ» ՍՊԸ արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին