Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «Հայաստանը կարեւորում է Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացումը»

Դեկտեմբեր 05,2019 20:03

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացումը: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: «Հատկանշական է, որ մենք պլանավորում ենք ստորագրել համաձայնագիր երկու երկրների խորհրդարանների միջեւ եւ վստահ եմ, որ այդ համաձայնագիրը չի լինի զուտ խորհրդանշական փաստաթուղթ, այլ իսկապես հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանա»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ հարաբերությունների զարգացման ներուժ կա, ինչպես նաեւ կարեւորել է միջազգային հարթակներում համագործակցությունը: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ հույս հայտնելով, որ Գվատեմալայի խորհրդարանը պատեհ պահին կմիանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած տասնյակ երկրներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է պաշտպանել այս ձեւաչափը՝ այդպիսով որդեգրել հավասարակշռված դիրքորոշում այս հարցում:

Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարեւորում է Գվատեմալայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը: Նա առանձնացրել է համագործակցության մի քանի ոլորտներ, մասնավորապես, կրթության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները, անդրադարձել է իր երկրում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներին եւ կարեւորել փորձի փոխանակումը Հայաստանի հետ:

Արարատ Միրզոյանն առաջարկել է երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծել բարեկամական խմբեր, որոնք ներդրում կունենան հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031