Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Զինված ուժերի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողության պլան (սցենար) ունենալու վերաբերյալ հարցը բերել է մեջլիսի օրակարգ, գրում է Regionmonitor-ը: Պոլսահայ պատգամավորը գրավոր հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ պահանջելով պատասխանել Հայաստանի դեմ ուղղված ռազմական պլանին վերաբերող մի շարք հարցերի:
Ըստ պոլսահայ պատգամավորի՝ «Թուրքիայի ԶՈւ-ի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք օդային ռազմական գործողության պլանի» մասին մամուլում հայտնված տեղեկությունները բավականին անհանգստացրել են Հայաստանի ժողովրդին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Փայլանը Աքարին հետևյալ հարցերն է ուղղել.
- «Արդյոք Թուրքիայի ԶՈՒ-ն նման փաստաթուղթ ունի՞: Շահարկումների առարկա դարձած պլան դեռ վավե՞ր է:
- Վերոնշյալ պլանը ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ նպատակով է կազմվել:
- Ջանքեր գործադրելո՞ւ եք Հայաստանի ժողովրդի շրջանում այս պնդումների հետևանքով առաջացած անհանգստությունը մեղմելու և խաղաղությանն ուղղված ակնկալիքները վերականգնելու համար»: