Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը ստորագրել է խորհրդարանի արձակման մասին հրամանագիրը. հայտնի է ընտրությունների անցկացման օրը. Regionmonitor

Դեկտեմբեր 05,2019 17:52

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին հրամանագիրը, գրում է Regionmonitor-ը:

Ըստ հրամանագրի խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել  2020թ. փետրվարի 9-ը։

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանում տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվել ցրել խորհրդարանը: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին: Օրեր առաջ Միլլի Մեջլիսը որոշել է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման հարցով: Նախագիծը դրվել էր քվեարկության և ընդունվել ձայների մեծամասնությամբ:

Ադրբեջանում խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031