Լրահոս
Օրվա լրահոսը

Կներդրվի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ

Դեկտեմբեր 05,2019 18:45

Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը հավանության է արժանացել կառավարության կողմից։ Ըստ այդմ, սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց՝ մարզպետարաններից և համայնքներից նախարարությանը կփոխանցվի նաև կարիքի գնահատման գործառույթը։

     «Սոցիալական կարիքի գնահատման գործառույթ ունեցող կառույցները իրականացնում են միմյանցից անջատ և գրեթե չփոխկապակցված գործընթացներ, ինչը ոչ միայն անարդյունավետ է քաղաքացուն համալիր սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից, այլ նաև անհարկի մեծացնում է վարչարարության ծախսերը։ Բացի այդ, ոլորտում աշխատողների քարտեզագրման արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատողի գործառույթ իրականացնող և կարիք գնահատող աշխատակիցների ավելի քան 85 %-ը չունի սոցիալական աշխատողի որակավորում և ոլորտում աշխատում է երկար տարիներ»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախարարը, կարևորելով ապակենտրոնացման հետևողական քաղաքականությունը՝ պարզաբանել է, որ միասնական համակարգի ներդրմանը զուգընթաց, ընդլայնվող ծառայությունների մատուցումը կիրականացվի համայնքների մակարդակում՝ խթանելով համալիր ծառայությունների համայնքահեն բնույթը, ակտիվացնելով համայնքային սոցիալական ծառայողների ինստիտուտն ու տեղական սոցիալական ծրագրերի իրականացումը։

«Հարկ է նշել, որ կառուցվածքային փոփոխությանը զուգընթաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և սոցիալական կարիքների գնահատման նոր համակարգի ներդրման բովանդակային, կազմակերպական և տեխնոլոգիական հագեցվածության ապահովման համար»,- նշել է  Զարուհի Բաթոյանը։

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031