ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հարցրել էր, թե ո՞ւմ միջոցներով է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կրթություն ստացել Սիրիայում: Այսօր ԱԺ-ում այս հարցն ուղղեցինք նախարարին, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նախ, արժե՞ արդյոք զրոյական վարկանիշ ունեցող քաղաքական ուժի կամ քաղաքական թիմի ներկայացուցչին մեկնաբանել: Երկրորդը՝ էդ մարդիկ արդեն իրականությունից կտրվել են եւ անհեթեթության չափերը, եզրերը կորցրել են»:
Խոսելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ու ՀՀԿ-ի արձագանքի մասին, որ ուզում են իշխանությունները լռեցնեն նրան՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, այս իշխանությունը ձեւավորած ուժի եւ իրավապահ մարմինների համար ձեւավորած ուժի եւ այդ իրավապահ մարմինների նկատմամբ կա լիարժեք վստահություն՝ ի տարբերություն ՀՀԿ-ի եւ իրենց տարածած հայտարարության: Առնվազն մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան եւ չեն լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ