«Կարա՞մ չպատասխանեմ հարցին»,- դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հարցին՝ ի՞նչ կասի իր հորեղբորը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին, այսպես արձագանքեց Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 5-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) ընթանում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Իրականացվում է գործով ապացույցների հետազոտում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ