Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրաշարժից հետո մինչեւ օրս Վանաձորի 3 մանկապարտեզները տնակներում են՝ անմարդկային պայմաններով». պատգամավոր

Դեկտեմբեր 05,2019 16:01

«Առաջարկել էի մի քանի ծրագրեր, այդ թվում՝ Վանաձորի երեք տնակային մանկապարտեզների նորոգման հարցը: Երկրաշարժից հետո դրանք գործում են տնակներում, որոնցից մեկն ազբեստապատ է: Եվրոպայում, ի դեպ, արգելված է ազբեստ օգտագործելը: Ինչո՞ւ առաջարկս չեք ներառել բյուջեի նախագծում, երեխաների առողջությունն առաջնային է: 30 տարի՝ այդ մանկապարտեզները գործում են տնակներում, իսկ երեխաները հաճախում են անմարդկային պայմաններով մանկապարտեզներ»,-ԱԺ հերթական նիստում, երբ քննարկվում է 2020թ.-ի պետբյուջեի նախագիծը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին այսօր այսպիսի հարցադրում հղեց ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց՝ ճիշտ չէ տրամաբանությունը, երբ պատգամավորը կարծում է, թե իր առաջարկն է ամենակարեւորը. «Համեմատե՞լ եք՝ ձեր առաջարկներն ավելի՞ առաջնահերթ են, թե մյուսները: Ստացվում է, որ ով հակադրվի դրան, կդառնա երեխաների թշնամին…առաջարկում են նման մոտեցումը մերժել»:
Արմեն Եղիազարյանն արձագանքեց. «Վարչապետն ասում էր, որ այսօր գումարների խնդիր չունենք, եւ ներկայացվող ծրագրերը կիրականացվեն: Գտնում եմ, որ գումարները կան, պարզապես դուք ցանկություն չեք ունեցել այդ մանկապարտեզները նորոգելու: Եթե գումար կա, ինչո՞ւ չեք նախատեսել այդ հրատապ հարցը: Երեխաների առողջությունը հրատապ չի՞»:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Նման հարցադրմանն արձագանքել հնարավոր չէ»:

Լուսանկարներն Aravot.am-ին տրամադրել է պատգամավոր Արմեն Եղիազարյանը

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031