Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը հայցը չի բավարարել

Դեկտեմբեր 05,2019 15:57
maqeyan

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկու որոշում է հրապարակել Հայաստանի դեմ՝ «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» և «Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով:

«Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը բողոքը մասամբ բավարարել է՝ որոշելով, որ խախտվել է Համբարձումյանի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք դրսևորելու իրավունքը: Մյուս կողմից դատարանը որոշել է, որ Եվրոպական կոնվենցիայի Հոդված 6-ով (արդար դատավարության իրավունք) որևէ խախտում չի եղել: Ըստ այդմ, դատարանը Հայաստանին պարտավորեցրել է հայտատուին վճարել 1200 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

ՄԻԵԴ հայց ներկայացրած 1956թ. ծնված Կարինե Համբարձումյանը նախքան ձերբակալությունն աշխատում էր Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և մեղադրվել էր կաշառք վերցնելու և խարդախության համար: Կարինե Համբարձումյանը, ՄԻԵԴ-ում բողոքարկել էր իրեն գաղտնալսելու օրդերը: Բացի այդ, նա դատավարության ժամանակ պնդել էր, որ այդ գաղտնալսման նյութերը չեն կարող կցվել գործին, քանի որ անօրինական են:

Մյուս՝ «Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը հայցը չի բավարարել՝ գտնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդված 6§1-ը (արդար դատավարության իրավունք) չի խախտվել:

Խոսքը վերաբերում է Պետրոս Մակեյանի, Շոթա Սաղաթելյանի և Աշոտ Զաքարյանի բողոքին, որոնք 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ներգրավվել էին թեկնածուներից Լևոն ՏԵր- Պետրոսյանի քարոզարշավում:

Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել ընտրություններից մեկ օր հետո՝ 2008թ. փետրվարի 19-ին՝ Գյումրիի ընտրատեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամների հետ ունեցած վեճի համար, ինչի հետևանքով ընտրական հանձնաժողովի աշխատանքը խաթարվել էր կես ժամով: Նրանք կալանավորվել էին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031