«Այս տարի մեզ հաջողվեց 170 միլիոն խ/մ-ից քիչ ջուր սպառել Սեւանից. 22 միլիոն խ/մ-ով ավելի քիչ ենք սպառել: Նախորդ տարվա համեմատ՝ այս պահին Սեւանի ջրի մակարդակը բարձր է հինգ սանտիմետրով, եւ մեր վարչարարությունը շարունակվելու է այդ ուղղությամբ, որպեսզի այս ցուցանիշները պահպանենք եւ բարելավենք»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:
«Եթե ունենանք սակավաջուր տարի եւ բարդ բնապահպանական իրավիճակ, որոշ բարդություններ կառաջանան գյուղատնտեսների համար: Մեր նպատակը նույնն է՝ Սեւանա լիճը պահպանելը որպես ազգային հարստություն եւ այն չդիտարկելը որպես միայն ջրամբար՝տնտեսական գործունեության համար»,-հավելեց Վարդան Մելքոնյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ