Ամանորին ընդառաջ, մինչև հունվարի 31-ը Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից կանխիկ կամ ապառիկ տարբերակով ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում uԿանխավճարային, ինչպես նաև հետվճարային՝ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս նոր և ներկայիս բաժանորդներն, ի լրումն իրենց ինտերնետ ներառումների, կստանան հավելյալ գիգաբայթեր՝ 2 տարի շարունակ: Գիգաբայթերը կկրկնապատկվեն ՝ կախված ընտրված սակագնային պլանում առկա ներառումներից։ Մասնավորապես՝ uԿանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 90 ԳԲ 2 տարի շարի շարունակ։
Այս պահին, օրինակ, Xiaomi Redmi 8 սմարթֆոնը կարելի է գնել ընդամենը 67 900 դրամով, ընդ որում ապառիկ ձեռք բերելու դեպքում բաժանորդները կարող են վճարել ամսական սկսած ընդամենը 2550 Դ մինչև 36 ամսվա ընթացքում։
Մոտակա ժամանակահատվածում էլ Samsung Galaxy A20s սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 99 900 դրամով, որն ապառիկ գնելու դեպքում բաժանորդները կվճարեն ամսական սկսած 3750 Դ 36 ամսվա ընթացքում։ Այս մոդելը ներկայացված կլինի սև, կապույտ ու կարմիր գույներով, որոնք գնելու դեպքում բաժանորդները կստանան նաև Eardots սև, կապույտ կամ վարդագույն ականջակալներ:
«Սա Ձեր մտերիմներին հաճելի ու շահավետ նվեր մատուցելու հրաշալի հնարավորություն է։ Նորագույն սերնդի շատ լավ տեխնիկական հնարավորություններով ու շատ մատչելի սմարթֆոնները, դրանց հետ տրամադրվող ականջակալներն ու կրկնակի գիգաբայթերը միայն կնպաստեն ջերմ շփմանը նոր տարվա ընթացքում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ առաջարկի շրջանակներում պարտավորություն կնքելու անհրաժեշտություն չկա:
Կարդացեք նաև
«Յուքոմ» ընկերություն