Լրահոս
Օրվա լրահոսը

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կթույլատրվի, բայց ժամանակավոր

Դեկտեմբեր 05,2019 14:06

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Սակայն այն կարող է շահագործվել միայն ղեկը փոխելուց հետո: Նիստում որոշվեց՝ Վրաստանում կուտակված աջ ղեկով մեքենաները, որոնց ղեկը Վրաստանում էին փոխվում, հետո ներկրում Հայաստան` թույլատրել ներկրումն ու հենց ՀՀ-ում ղեկի փոփոխությունը:

Վարչապետ Փաշինյանը նիստում ասաց՝ թող բերեն այստեղ փոխեն, այդ գումարները ՀՀ բյուջե մտնի:

Նիստում Փաշինյանը նաեւ հանձնարարեց՝ վերջապես հստակեցնել ու վերջնաժամկետ որոշել՝ ընդհանրապես արգելե՞լ աջ ղեկով մեքենաների ներմուծումը, թե՞ ոչ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծես հակված էր արգելքին. Նա վստահեցրեց՝ եթե ոստիկանությունը վիճակագրական տվյալներ հրապարակի, վթարների մեծ մասը ղեկը փոխած մեքենաներ կլինեն: Նիստում կարծիք հնչեց, թե անվտանգ երթեւեկության համար պատշաճ լուսավորություն է հարկավոր, հետո ՊԵԿ նախագահն ավելացրեց, թե աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամկետը մեկ անգամ երկարացրել են, ու հիմա կարծես վերադառնում են հին մեթոդին:

Վարչապետը վերջակետ դրեց՝ գնացեք, վերջնական որոշեք՝ ինչ անել, հնարավոր չէ անընդհատ երկարացնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031