Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն ու Կարլսենը London Chess Tout-ում կխաղան 3-րդ տեղի համար

Դեկտեմբեր 05,2019 14:01

Լոնդոնում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի կիսաեզրափակչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 9:19 հաշվով պարտվել է Դին Լիժենին: Չինացի գրոսմայստերը անցել է եզրափակիչ, որտեղ հաղթողի կոչման համար խաղալու է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Ֆրանսիացի շախմատիստն իր հերթին թայ-բրեքում պայքարից դուրս է թողել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը միմյանց հետ վիճարկելու են 3-րդ տեղի ճակատագիրը: Այսօր շախմատիստները հանգստանում են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031