Այսօր ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցին՝ սրանով ուզում են լռեցնե՞լ Սերժ Սարգսյանին, որ չքննադատի՝ պատասխանեց. «Իշխանության արածների եւ անելիքների մասին պետք է իրենցից հարցնել, ես չեմ կարող ասել, թե իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ էսօր իշխանություն են, ինչքանով ունեն պարտավորություն Սերժ Սարգսյանի առաջ: Ի վերջո, ճշմարտություն է, որ իշխանափոխությունը եղավ անարյուն, դրա համար էլ ասում են՝ թավշյա հեղափոխություն: Բայց ես էդ հեղափոխությունը թավշյա չեմ համարում, որովհետեւ ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պետք է թավշյա, իրար հարգող գնահատող հասարակություն ունենանք, բայց այսօր աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է»:
Պետրոսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մեջ քաղաքական կոմպոնենտը ինչքան է, իրավականն ինչքան է, մի փոքր ժամանակ անցնի»:
Գեւորգ Պետրոսյանը հույս հայտնեց, որ այս իշխանությունը կփոխվի անարյուն, ինչպես Սերժ Սարգսյանինը:
Հարցին՝ երբ ԵԺԿ-ում Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, դուք այնտեղ իշխանության համար վտանգավոր ուղերձներ տեսա՞ք, որի համար իրեն կարող էին լռեցնել՝ Պետրոսյանը պատասխանեց. «Կարող էր լինել, որովհետեւ այնուամենայնիվ ՍԵրժ Սարգսյանի ելույթն այնպես չի, որ գովեստ էր, բնական է, դա չէր կարող իշխանության քիմքին հաճելի լինել: Բայց ես չեմ կարող պատասխանատու պնդում անել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործի հարուցումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով»
Կարդացեք նաև
Հարցին՝ չե՞ք բացառում քաղաքական հետապնդումը՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ չի կարող բացառել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ