Դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչը՝ Էլեն Կ.-ն (26 տ), ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ:
Վնասվել են տան պատուհանները և բակում կայանած ավտոմեքենայի ետևի ապակին:
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն