Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկի նախկին աշխատակիցը հաղթեց ՄԻԵԴ-ում

Դեկտեմբեր 05,2019 13:41

Այսօր մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կարինե Համբարձումյանի գործով որոշում է կայացրել :

Նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ըստ ՄԻԵԴ-ի՝ տեղի է ունեցել Կ.Համբարձումյանի արդար դատաքննության իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում ՝ անձնական կյանքի իրավունքի խախտում:

Միաժամանակ դատարանը որոշել է տալ փոխհատուցում՝ 1200 եվրոյի չափով:

Նշեմ, որ Կ.Համբարձումյանն աշխատել է ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, մեղադրվել է կաշառք վերցնելու եւ խարդախության համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031