Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանին մատով կպնողը պետք է պատժվի օրենքով». «Իմ քայլի» պատգամավոր

Դեկտեմբեր 05,2019 13:24

«Կուզենայի բարձրաձայնել զինվորական ծառայության ոլորտի մարդկանց երաշխիքների մասին: Մենք հասել ենք ժողովրդավարության այնպիսի աստիճանի, որ կարող ենք մեզ թույլ տալ ոստիկանության ծառայությունում, որը եւս զինվորական ծառայություն է, ունենալու այդ մարդկանց ծառայության երաշխիքներ»,-ԱԺ հերթական նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«ՀՀ-ում ստեղծել ենք ժողովրդավարության այդ մակարդակը. ոստիկանին մատով կպնողը պետք է պատժվի օրենքով: Արդեն հասել ենք այն աստիճանի, որ ոստիկանին, զինվորին, ԱԻՆ ծառայողին պաշտպանելու կարիք ունենք: Մարդիկ հանրության շահերից բխող ծառայություն են իրականացնում, իսկ խորհրդարանը պետք է այդ ծառայության համար երաշխիքներ ստեղծի: Ոստիկանությանը եւ Արդարադատության նախարարությանը կոչ եմ անում նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,-եզրափակեց Վիկտոր Ենգիբարյանը:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031