Կադաստրի պետական կոմիտեի պետ նշանակվեց Սուրեն Թովմասյանը:
Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թովմասյանին խնդրեց ինքն իրեն ներկայացնի: Վերջինս էլ պատմեց՝ դասավանդում է ճարտարապետության եւ շինարարության համալսարանում, շատ ուրախ է եւ շնորհակալ, որ իրեն հնարավորություն են տալիս այդ պաշտոնում աշխատել:

Լուսանկարում՝ Շինարարի օրվա առթիվ արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Թովմասյանը 2017-ի օգոստոսին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Փաշինյանն էլ հավելեց՝ Սուրեն Թովմասյանն ընտրվել է կադրային բանկի միջոցով, որը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարվել:
Թովմասյանը դեռ մեկ տարի առաջ էր դիմել, սակայն, ինչպես վարչապետն ասաց, Թովմասյանն անգամ մեկ տարի սպասելով չի հուսահատվել, որ ի վերջո իրեն կընտրեն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կադաստրի պետական կոմիտեի պաշտոնից վերջերս հրաժարական տվեց Սարհատ Պետրոսյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ