Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները պիտի գիտակցեն, որ եթե այդպիսի պայքարի մեջ են մտնում՝ իրենց կտեղափոխեն ոչ թե «Ռոլս- Ռոյս» պատգարակներով, այլ թեւատակերից բռնած. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 05,2019 12:48

ՀՅԴ երիտասարդներին մասամբ հաջողվեց հասնել իրենց նպատակին՝ սակավամարդ բողոքի ակցիայի շուրջ քարոզչական մեծ աղմուկ բարձրացավ։ Նրանք նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մի 20-25 հոգով փողոց փակեցին, ոստիկաններն էլ ստիպված եղան նրանց մեծ մասին տանել ոստիկանական բաժանմունքներ ու բացել փողոցը։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ 20-25 երիտասարդների բողոքի ակցիան լուսաբանում էին մի 40-50 լրատվամիջոցներ, ու «մերձհայրենասիրական շրջանակներից» մի քանի տասնյակ երիտասարդներ էլ ամեն կերպ ջանում էին հայտնվել կադրերում՝ մարդ ես, գուցե հետագայում հնարավոր լինի այդ կադրերի շնորհիվ ապաստան ստանալ եվրոպական որեւէ երկրում (այս երեւույթն, ի դեպ, միշտ է եղել) կամ լուսանկարները սոցկայքերում տեղադրելով՝ ներկայանալ որպես ազգային արժեքների նվիրյալներ ու գովեստների արժանանալ (հասկանալի է՝ հիմնականում լատինատառ)։

Խնդիրն այն է, որ միանգամայն նորմալ է, երբ երիտասարդներն ինչ-որ հարցով բողոքի ակցիաներ են կազմակերպում եւ պահանջներ առաջադրում, ու նորմալ է նաեւ, որ ոստիկանությունն էլ իր պարտականություններն է կատարում։ Պարզապես երիտասարդները պիտի գիտակցեն, որ եթե այդպիսի պայքարի մեջ են մտնում՝ ամենայն հավանականությամբ իրենց կտեղափոխեն ոչ թե «Ռոլս- Ռոյս» պատգարակներով, այլ թեւատակերից բռնած, ոստիկաններն էլ իրենց հերթին պիտի գործեն բացառապես օրենքի շրջանակներում, եւ վայ նրան, ով մազաչափ անգամ կշեղվի օրենքից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Յատկապէս, երբ վարչապետին և իր դեկավարած ողջ կառավարութիւնն արդէն վաղուց պէտք է «տեղափոխել» գրողի ծոցը «թևատակերից բռնած»։ «Հայկական ժմկ» թերթի ողջ աշխատակազմն էլ հետը, ինչպէս նախկին, այնպէս էլ ներկայ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031