ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկությունը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջադրելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
«Իմ քայլն» ակտիվ քննարկել է եւ եկել եզրակացության, որ հիմքեր չկան պահանջելու Էրիկ Գրիգորյանի հրաժարականը: Մենք «դեմ» ենք քվեարկելու»,-մինչեւ քվեարկությունն «Իմ քայլի» անունից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ խմբակցության անունից նախ հայտարարեց՝ իրենք երեկ քաղաքական բոյկոտ էին իրականացնում եւ չէին լսում ԱԺ-ում ծավալվող քննարկումը, բացի այդ՝ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է ընդերքօգտագործման եւ հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. «Հարցն ուղղակիորեն առնչվում է Շրջակա միջավայրի նախարարությանը: Միայն այդ խորն ուսումնասիրության արդյունքում մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք, իսկ այս պահին մենք չենք մասնակցելու քվեարկությանը»:
«Կողմ» քվեարկեց 17, «դեմ»՝ 67, եւ «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր, հետեւաբար՝ նշյալ հարցը չի ներկայացվի վարչապետի քննարկմանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ