Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյան. «Ձերբակալված անձանց մեջ մեր աշխատակիցներից չկա, եթե չեմ սխալվում, հիմնականում հիվանդանոցների աշխատակիցների մասին է խոսքը». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 05,2019 12:03

Նոյեմբերի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր։ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, որ երեխաներից մեկին, խախտելով օրենքով սահմանված ընթացակարգը, որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան։

Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ իրեն այդ աշխատանքներում օգնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Ըստ նրա՝ խոսքը ոչ թե այն մասին է, որ երեխաները որդեգրվել են եւ ապօրինի ճանապարհով դուրս բերվել Հայաստանից, այլ երեխաների որդեգրման գործընթացում զուտ կոռուպցիոն երեւույթների բացահայտմանն է վերաբերում։

«Ժողովուրդ» օրաթերթը այս իրավիճակի առնչությամբ զրուցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։

– Պարզե՞լ եք՝ Սոցապ նախարարության պաշտոնատար անձինք գործարքի հետ կապ ունեն, թե ոչ։

– Այս պահին ձերբակալված անձանց մեջ մեր աշխատակիցներից չկա, եթե չեմ սխալվում, հիմնականում հիվանդանոցների աշխատակիցների մասին է խոսքը։ Բայց ես ուզում եմ մեկ կարեւոր բան նշել, քանի որ համակարգային խնդիր է, չենք կարող ասել, որ այս կամ այն հիվանդանոցի խնդիրն է, այսինքն՝ մենք իրականում համատարած բավականին զգույշ պետք է լինենք եւ որեւէ կերպ չտրվենք, այսպես ասեմ, հորդորներին, որոնք ուղղված են երեխայից հրաժարվելուն, երեխային առողջական խնդիրը պատճառաբանելուն։ Երբեմն, այո, երեխաները կարող են ունենալ առողջական խնդիրներ, բայց դրանք կա՛մ շատ լուրջ չեն, կա՛մ ավելի ծանրացնում, եւ, այնուամենայնիվ, անգամ առողջական խնդիր ունեցող երեխաները կարող են լիարժեք ապրել Հայաստանում, եւ այսօր այդ խնդիրը չկա։ Ցանկանում են կրկին նշել, որ սա ոչ թե մեկ հիվանդանոցի կամ մեկ աշխատակցի խնդիր է, այլ համակարգային, եւ պետք է զգուշ լինենք։

– «Զգուշ լինենք»-ով չենք կարող մեզ նման դեպքերից ապահովագրել։ Ի՞նչ եք անում Դուք՝ իրավիճակը վերահսկելու եւ նման դեպքերը կանխելու համար։

– Մեր նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը եւ «Բարի մամա» կազմակերպությունը իրականացնում ենք մի ծրագիր, որը ուղղված է ծնողների իրազեկության բարձրացմանը, որպեսզի ծնողը տեղյակ լինի, թե այս կամ այն խնդիրը իրենից ինչ է ներկայացնում, եւ եթե երեխան ունի առողջական խնդիր, ինչ ծառայություններ կան իր համար, որպեսզի իրեն մենակ չզգա։ Այստեղ մեր ամենակարեւոր խնդիրը ծնողի կողքին լինելն է որպես պետություն։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031