Եվ հետաքրքիր է՝ առաջին անգամ չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո «Ֆլեշ» ընկերության անունը հայտնվում է իրադարձությունների կիզակետում, սակայն Բարսեղ Բեգլարյանը եւս այս պահին ազատության մեջ է։ Օրինակ՝ դեռ 2018 թվականի հուլիսի 4-ին Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։ Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։
Իսկ այս անգամ գործն արդեն առնչվում է Սերժ Սարգսյանին, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Բարսեղ Բեգլարյանից։
– Պարոն Բեգլարյան, Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել եւ, հաղորդագրության համաձայն, այն կապված է Ձեր ընկերությանն արտոնություն տալու հետ։
– Ես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը։
Կարդացեք նաև
– Իսկ Դուք Սերժ Սարգսյանին մեղավոր համարո՞ւմ եք։
– Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բայց իմ խորին համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում։ Առաջին անգամ եմ նման բան լսում։ Այո, «Ֆլեշ» ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի՝ կապ ունենալու մասին չգիտեմ։
– Ըստ հաղորդագրության՝ օգնել է, որ Ձեր ընկերությունը դիզվառելիք տրամադրի։
– Մենք Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ ենք եւ դա երբեք չենք թաքցրել, իսկ իր գործողությունների հետ ես կապ չունեմ, տեղյակ չեմ։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում