ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի պահանջով՝ 2018թ.-ի սեպտեմբերից սկսած՝ տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ՝ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների եւ արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:
Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Նրա փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի հերթական նիստում:
«Որոշ մեկնաբանություններ կային ձեւակերպման հետ կապված: Դրանց մի մասի համաձայն՝ ձեւակերպումը պետք է լիներ այնպիսին, որ տպավորություն չստեղծվի, թե ԱԺ-ն գործելու է իր իրավասությունից դուրս: Կարծում ենք՝ ինչպես հնչեց, քննիչ հանձնաժողովը պետք է համարել ստեղծված, քանի որ կա քաղաքական կամք՝ բոլոր անհայտ կամ կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու եւ տպավորություն չստեղծելու, թե քաղաքական մեծամասնությունը որեւէ բան կոծկելու մտադրություն ունի»,-նշեց Արարատ Միրզոյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ