Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Եթե ցանկանում եք, կարող ենք Ձեզ փոխանցել Դաեշ-ի զինյալներին: Կարո՛ղ եք վերցնել բոլորին. նախագահ Թրամփ. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 05,2019 11:04

Լոնդոնում ընթացող ՆԱՏՕ անդամ երկրների գագաթաժողովը մեկնարկեց քաղաքական մի շարք սկանդալներով՝ կապված ԱՄՆ, Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների՝ դաշինքի ապագայի հարցում ուրվագծված անհամաձայնությամբ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Լոնդոնում սկսվել է ՆԱՏՕ անդամ երկրների գագաթաժողովը, որի ընթացքում բախվեցին ԱՄՆ նախագահ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Մաքրոնը Սիրիայում Դաեշ-ի դեմ պայքարի հարցի շուրջ:

«Նրանցից շատերը Ֆրանսիայից են, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից: Նրանց մեծ մասը Եվրոպայից են: Չենք խոսել այս հարցի շուրջ նախագահի հետ: Եթե ցանկանում եք, կարող ենք Ձեզ փոխանցել Դաեշ-ի զինյալներին: Կարո՛ղ եք վերցնել բոլորին»,- ասել է նախագահ Թրամփը:

«Եկե՛ք լուրջ մոտենանք հարցին: Ձեզ մոտ եղած զինյալների մեծ մասը Սիրիայից, Իրաքից ու այլ վայրերից են»,- արձագանքել է Մաքրոնը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ շարունակում է մնալ վերջերս իր հարցազրույցի ընթացքում արտահայտած կարծիքին՝ ընդգծելով, որ այսօր Թուրքիան հարձակվել է Սիրիայում նրանց դեմ, ովքեր ուս ուսի կռվել են Դաեշ-ի դեմ ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ:

Իր հերթին Թրամփն ընդգծել է, որ այսօր դաշինքի անդամները սկսել են ավելի շատ գումար տրամադրել պաշտպանությանը, և դա ԱՄՆ ճնշումների շնորհիվ է:

Վերջին շրջանում ռազմական դաշինքի անդամ երկրների միջև ավելի ու ավելի հաճախ են գրանցվում հակասություններ: Թուրքիան վերջերս անտեսել էր ՆԱՏՕ-ի բացասական կարծիքը և ռազմական գործողություններ սկսել հյուսիսային Սիրիայում քրդերի դեմ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ դեմ հանդես կգա Ռուսաստանից մերձբալթյան երկրներին պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրին, եթե դաշինքը չճանաչի քրդական ուժերին որպես ահաբեկիչներ:

Փորձագետների կարծիքով դաշինքում առկա է լարվածություն , որը պայմանավորված է առաջնորդների միջև բարդ հարաբերություններով, մասնավորապես նախագահներ Թրամփի, Մաքրոնի ու Էրդողանի միջև:

Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթնբերգը պնդում է, որ դաշինքում տիրում է առողջ մթնոլորտ՝ մատնանշելով կոլեկտիվ անվտանգությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Այս օրերի հիմնական հարցերից է, թե արդյոք վերջին զարգացումներն ընդամենը առաջնորդների միջև անհամաձայնությունների դրսևորումներ էին , թե այս ամենը արտացոլում է ռազմական դաշինքում առկա լուրջ խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031