ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը զորակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն