Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան

Դեկտեմբեր 04,2019 20:45

«Հարգելի՛ հայրենակիցներ,

այս օրերին շատ է քննարկվում ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Կարծում եմ, որ պատերազմական երկրում զինվորական ծառայությունը պարտադիր է բոլորի համար, և որևիցե մեկը արտոնյալ չպետք է լինի, որևիցե մեկը, անկախ իր ունեցած գումարի չափից, չպետք է խույս տա պարտադիր զինվորական ծառայությունից:

Ասեմ ավելին` բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր չեն ծառայել հայոց բանակում, պետք է առնվազն 6-ամսյա զինվորական պատրաստվածության դասընթացներ անցնեն առաջնագծում, ցանկալի է Արցախում, որպեսզի ավելի լավ հասկանան՝ ինչ է նշանակում ՀԱՅՐԵՆԻՔ, և ինչ է նշանակում զենքը ձեռքին հայրենի հողը պաշտպանելը:

Մշտապես կարևորել եմ և կարևորում եմ բանակում ռեֆորմների իրականացումը. դեռևս 2016 թվականին առաջարկել էի առաջնագծում 18 տարեկան նորակոչիկներին փոխարինել ռազմական ուղի անցած պրոֆեսիոնալ զինվորականներով:

Հուսով եմ՝ կգա մի օր, երբ մեր ամբողջ ազգաբնակչությունը կկարողանա արհեստավարժորեն զենք օգտագործել, քանի որ, չմոռանանք, որ մենք շրջապատված ենք թշնամի պետություններով, ի դեմս՝ Թուրքիայի և Ադրբեջանի: Յուրաքանչյուր հայի համար հայոց բանակում ծառայելը պետք է պատիվ  լինի: Միայն հզոր բանակով կարող ենք հզոր պետություն կառուցել»:

Ստորև ներկայացնում ենք 2016 թվականին Kentron TV-ի կողմից նկարահանված ռեպորտաժը.

 «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031