«Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է դիզվառելիքը գնել ոչ թե էժան գնով առաջարկող ընկերությունից, այլ այն ընկերությունից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ որեւէ բան չի ասի՝ «Ֆլեշ»… սա է պատմությունը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով փաստին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ քննությունը կպարզի, թե ինչ է, ավել բան չեմ կարող ասել»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է ՀՔԾ հաղորդագրությունում հիշատակված գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրին, Փաշինյանը շեշտեց՝ իրենք նախկինում էլ են այն քննադատել են՝ համարելով կոռուպցիոն ծրագիր, որն իրականում գյուղացիներին ոչինչ չի տալիս:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ