Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ՀՅԴ-ի մասին. «Այդ ուժը եղել է ապօրինի, կոռումպացված իշխանության կարեւոր հենասյուներից»

Դեկտեմբեր 04,2019 19:25

«Որեւէ նախարարի հրաժարականի պահանջ չի կարող լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք»,-Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ՀՅԴ երիտասարդների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց. «Առավել եւս մի քաղաքական ուժի, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի, կոռումպացված իշխանության կարեւոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին: Եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի այդ իրականության հետ եւ գնահատական չտա իր իսկ վերնախավի մի հատվածի հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, ՀՀ-ում չի ունենա ապագա, որքան էլ դա ցավալի հնչի: Դա վերաբերում է ոչ միայն այդ քաղաքական ուժին, այլեւ նրանց, որոնք այդ ուժի հետ սեղանի շուրջ նստած էին: Մենք ընդամենը հեռացող գնացքի անիվների ձայնն ենք լսում. մի երգ կար՝ չուկ-չակ-չարակ-չակ…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031