ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցերն իրար հետ կապ չունեն, եւ այդ թեմայով շահարկումներն անտեղի են: Այս մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ համընկնումը պատահական է, եւ որ իր այցը նախապես էր ծրագրված, բայց ուշանում էր եղանակային պայմանների պատճառով. նախընտրել է ուղղաթիռով մեկնել՝ հայաստանյան գործերը կիսատ չթողնելու համար:
«Ցավալի է, որ նման մակարդակի բաներ են ասում»,-շեշտեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ